Արտաքին 1 տարի առաջ - 10:55 07-02-2025

USAID-ի աշխատանքը վերսկսելու պահանջով առաջին հայցն է ներկայացվել

Դիվանագիտական ծառայության ամերիկյան ասոցիացիան (AFSA) և քաղաքացիական ծառայողների ամերիկյան ֆեդերացիան (AFGE) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքը վերսկսելու պահանջով հայց են ներկայացրել Վաշինգտոնի դաշնային դատարան։

«Այս գործողությունները հանգեցրին համաշխարհային մարդասիրական ճգնաժամի՝ կտրուկ դադարեցնելով ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցների, դրամաշնորհառուների և կապալառուների կարևոր աշխատանքը։ Փակվեցին հազարավոր աշխատատեղեր, վտանգի տակ դրվեցին ԱՄՆ ազգային անվտանգության շահերը»,-ասված է փաստաթղթում։

Հայցվորների պահանջները կապված են այն բանի հետ, որ այսօր՝ փետրվարի 7-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 23:59-ին USAID-ի աշխատակիցների մեծ մասը կազատվեն աշխատանքից կամ կուղարկվեն չվճարվող արձակուրդի: CNN-ը, NYT-ը պարզել են, որ գործակալությունում աշխատելու է 300-ից քիչ մարդ, իսկ կրճատումները կվերաբերեն մոտ 13 հազար աշխատակցի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով