Ներքին 1 տարի առաջ - 10:35 07-02-2025

Երևանում «BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 3 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հարվածել ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, կրկին դուրս եկել երթևեկելի գոտի, բախվել բաժանարար հատվածում տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն, ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, «Դեֆանս հաուզինգ»-ի աշխատակիցները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա շտապօգնության բժիշկները վիրավորներից մեկին տեղափոխել են «Աստղիկ», երկուսին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան