Ներքին 1 տարի առաջ - 14:17 06-02-2025

Ազդելու է տնտեսական ցուցանիշների վրա․ Պապոյանը՝ ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի մասին

Պետության խնդիրն է ստեղծել ինստիտուտներ, մասնավորապես՝ արմիություններ, որպեսզի կայացած արմիությունների միջոցով մարդիկ կարողանան իրենց իրավունքները պաշտպանեն համապատասխան օրենսդրության միջոցով և համատեղ բանակցությունների միջոցով գան լուծումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդարադառնալով օրեր շարունակ ԶՊՄԿ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլին, հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան:

«Էկոնոմիկայի նախարարության համար լավագույն իրավիճակը հանքի աշխատելն է, որովհետև Հայաստանի շահը բխում է դրանից, որովհետև հանքի աշխատելը նշանակում է աշխատատեղեր, տնտեսության աճ, արտահանման շարունակական աճ, հարկերի վճարում և այսպես շարունակ։

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիության աշխատողների և կազմակերպության ղեկավարության միջև բանակցությունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ից ԶՊՄԿ աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով ղեկավարությունից աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում