Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:18 06-02-2025

Գերիները այնտեղ են բռնված, իրենց նկարներով պաստառներին էլ այստեղ են ձերբակալել․ Վահագն Չախալյան

Այսօր՝ փետրվարի 6-ին, Կառավարության հերթական նիստն էր։ Կառավարության շենքի դիմաց, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, իր արդեն «ավանդական» գերիների վերադարձի անժամկետ ակցիան էր իրականացնում Վահագն Չախալյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Վահագն Չախալյանը խոսեց ակցիայով հետաքրքրվողների, իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բիրտ ուժ կիրառելու, ինչպես նաև ակցիայի համար նախատեսված պաստառներն առգրավելու և չվերադարձնելու մասին․

«Ինձ ազատ են արձակել, պաստառներն առգրավել են։ Սա է մեր դառը իրականությունը։ Մեր մարդիկ այնտեղ են բռնված, իրենց նկարներով պաստառները մեր բանտում են այսօր բռնված։ Փաստացի՝ ձերբակալեցին»,- ասաց ակցիայի կազմակերպիչը։

Չախալյանը նշեց նաև, որ իշխանությունները վախեցնում են գերիների հարազատներից շատերին, որ նրանք չմիանան իրենց ակցիային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան