Ներքին 1 տարի առաջ - 19:30 05-02-2025

Դիմակ կրեք․ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձ

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ մի քանի անգամ գերազանցելով նորման։

Այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 19։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 158 է, որն առողջության համար վտանգավոր է համարվում։



Թբիլիսում ժամը 19։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 48 է, որը չի գերազանցում նորման։



Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը համեմատաբար ավելի ցածր է․ ժամը 19։00-ի դրությամբ 33 է, որը նույնպես նորման չի գերազանցում։



Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով