Ներքին 1 տարի առաջ - 17:10 05-02-2025

ԱՄՆ-ում Փաշինյանի հետ հանդիպած մարդկանց մեծ մասը Հայաստանին նվիրված մարդիկ են

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սփյուռքին կոչեր ուղղելը, թե բոյկոտեք Նիկոլ Փաշինյանին և նրա հետ մի հանդիպեք, թույլ և ծույլ մարդկանց կոչ է:
Եթե իրավամբ ուզում եք, որ Սփյուռքը չհանդիպի Նիկոլ Փաշինյանին, ապա դրա համար պետք է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն՝ ընտրություններով կամ փողոցով, ինչպես արել է Փաշինյանը 2018-ին՝ փողոցով և 2021-ին՝ ընտրություններով (ես այդ ընտրություններում իմ քվեն տվել եմ Լևոնին):
Ավելին, Փաշինյանի հետ հանդիպած մարդկանց մեծ մասը Հայաստանին նվիրված մարդիկ են, ես նկարներով տեսա, շատերին գիտեմ, ճանաչում եմ:
Այդ մարդիկ Հայաստանի համար ավելին են արել՝ չապրելով Հայաստանում, այդ թվում՝ Արցախի համար վերջին արհավիրքից հետո, ինչպես, օրինակ, բժիշկ Պերճ Աբգարյանը, քան այդ թույլ և ծույլ մարդիկ, որոնց թվում է, թե իրենց ասածը մեծ արժեք ունի Սփյուռքի համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով