Ներքին 1 տարի առաջ - 15:08 05-02-2025

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը

Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Մարդու իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը։

Պաշտպանի աշխատակազմը տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել այցեր տարբեր ուսումնական հաստատություններ և հյուրընկալել ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության վերաբերյալ։

2025 թվականի ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն են։

Հանդիպման ընթացքում երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցեր: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ:

Երեխաներին ներկայացվել են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները, այդ թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ