Ավելին 1 տարի առաջ - 20:21 04-02-2025

Առաջնահերթը աշխատանքս է, ոչ թե հագուստս. Ուելսի արքայադուստր

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը խնդրել է, որ Քենսինգթոնյան պալատը դադարի հրապարակել իր հանդերձանքների լուսանկարները։ Այս խնդրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել Միդլթոնի ծավալած գործունեության, այլ ոչ թե նրա հագուստի վրա։

Նա շնորհակալ է բոլորին իր ոճը գնահատելու համար, սակայն կարծում է, որ շեշտը պետք է դրվի իր ծավալած գործունեության, ոչ թե հագուստի կամ արտաքինի վրա։ Սա նաև կապված է արքայադուստր Քեյթի առողջական խնդիրների՝ քաղցկեղի ախտորոշման, հետագա երկարատև բուժման հետ:

Արքայադուստր Քեթրինը կիսվել է քաղցկեղի դեմ պայքարի իր փորձով: Նա հայտնել է, որ այժմ վերականգնման փուլում է և իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր աջակիցներին։ Նա նաև խնդրել է դադարեցնել հանրային քննարկումները իր առողջության, քաշի նվազման հետ կապված, քանի որ ամեն բան դեպի լավն է գնում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով