Ներքին 1 տարի առաջ - 22:10 03-02-2025

Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում

2025 թվականին լրանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության տասը տարին. այս մասին, ինչպես հայտնում են ԱԺ-ից, ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
Ամփոփելով տնտեսական ինտեգրացիայի արդյունքները և սահմանելով զարգացման հեռանկարները՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական վերահսկողության շրջանակում շարունակում է այդ ուղղությամբ ոլորտային թեմատիկ քննարկումները:

Փետրվարի 3-ին հանձնաժողովում քննարկվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում ռիսկերի կառավարման կառուցակարգերի՝ ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում ակտիվ մասնակցել են ինչպես ինտեգրված տեղեկատվական համակարգերի զարգացման, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային օրենսդրությունների ներդաշնակեցման և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերահսկողական գործընթացների բարելավման ուղղությամբ լիազոր մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին:
2024 թվականին տեսչական մարմինը մասնակցել է 18 առցանց քննարկումների և հայտնել իր դիրքորոշումները քննարկվող հարցերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների արդյունավետ փոխգործակցության և աշխատանքային քննարկումներում ակտիվ մասնակցության համար ԵԱՏՄ-ի կողմից տեսչական մարմնի աշխատանքին տրվել է բարձր գնահատական:

Գարեգին Խաչատրյանը նշել է, որ քաղաքաշինության բնագավառում քննարկումների արդյունքում վերջնական տեսքի է բերվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև շինարարության բնագավառում նախագծերի ղեկավարման համար ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչման միջպետական համաձայնագրի նախագիծը և ուղարկվել անդամ երկրներին վավերացման համար: Ծրագրի հաջող իրագործման համար տեսչական մարմնի կողմից առաջարկվել է ԵԱՏՄ անդամ երկրների որակավորման չափորոշիչ փաստաթղթերը համարել վավերական բոլոր երկրների համար՝ մինչև դրանց վերջնական ներդաշնակեցման հարցի կարգավորումը:

Տեխնիկական կանոնակարգերի մասով ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններում ընդհանուր սկզբունքների և մոտեցումների լավարկման և ներդաշնակեցման գործընթացի շրջանակում համատեղ նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում կսահմանվեն համատեղելի կարգավորումներ արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների, ինչպես նաև համապատասխանության գնահատման կարգերի և գործընթացների վերաբերյալ:
Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իրականացվող վերահսկողության կառուցակարգը՝ նշելով, որ դեռևս 2023 թվականին հաստատվել է ստուգումների, հետազոտությունների, շրջայցերի կազմակերպման, դրանց արդյունքում տրված կարգադրագրերի, որոշումների շարժի և դրանց վերլուծության գործողությունների ընթացակարգը:

Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին տեսչական մարմինն իրականացրել է շուրջ 1300 ստուգում և հետազոտություն, 55 հազարից ավելի վերահսկողական այլ միջոցառումներ, որոնց արդյունքում կայացվել է 8500-ից ավելի վարչական ակտ:
Գարեգին Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Մասնավորապես, նա նշել է, որ 8500 վարչական ակտերը վերաբերում են պատասխանատվության միջոցների կիրառմանը, օբյեկտների շահագործման դադարեցմանը: Անդրադարձ է կատարվել շինթույլտվությանը, հրդեհային անվտանգության պահպանմանը վերաբերող հարցերի:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵԱՏՄ տարբեր երկրներում հարկման տրամաբանությունը նույնն է` քաղաքաշինության բնագավառում բնակարանաշինարարություն իրականացնող կառուցապատողների հարկումն իրականացվում է նույն կերպ: Սակայն, ըստ ՊԵԿ նախագահի, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկային քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում: «Մենք ԵԱՏՄ շրջանակում քննարկում ենք բոլոր ապրանքների ու բեռների տեղաշարժումը հետագծելի դարձնելու քայլերը: Համապատասխան համաձայնագիրը կա, առաջիկայում կքննարկվի Կառավարությունում: Մյուս ուղղությունը տվյալների օպերատիվ փոխանակումն է»,- ասել է Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան