Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:52 03-02-2025

Թանկացմանը կողմ քաղաքացին չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Այն մարդիկ, ովքեր կողմ են տրանսպորտի թանկացմանը, նույնպես բոյկոտում են։

Տեսանյութով արձանագրեցի, որ տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ, քանի որ ՔՊ-ի սիրելի TelCell-ը 50 դրամ չի ընդունում։ Արդյունքում, լինելով կողմ թանկացմանը, նա ֆինանսապես ի վիճակի չէր միանվագ վճարել 300 դրամ՝ QR կոդ գնելու համար։
Սա վառ ապացույց է, որ մարդիկ, քաղաքական հայացքներ ունենալով և կողմ լինելով թանկացմանը, իրականում ի վիճակի չեն կրել այդ ֆինանսական բեռը, տրանսպորտի համար 300 դրամ վճարելու համար։

Հիշեցի հայտնի տեսանյութը, որտեղ կինը ասում էր՝ եթե նույնիսկ հացը դառնա 1000 դրամ, մեկ է` մեր վարչապետը Նիկոլն է։
Ժողովուրդ ջան, գոնե հիմա գիտակցում եք, թե ինչ մտածելակերպ ունեցող մարդիկ են ազդում հանրության կարծիքի վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով