Արտաքին 1 տարի առաջ - 15:00 03-02-2025

Թուրքական ռազմաբազա՝ Սիրիայում․ Անկարան և Դամասկոսը խորացնում են ռազմական փոխգործակցությունը

Սիրիայի պրոթուրքական կառավարությունը մտադիր է խորացնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրները։

Հաղորդվում է, որ Սիրիայի նոր իշխանությունները Թուրքիայից խնդրել է հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։

Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկն էլ հայտարարել է, որ շուտով Թուրքիան կմատակարարի նշված զինատեսակները:

«Քուրդիստանի բանվորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (ՔԲԿ-ի սիրիական ճյուղը-խմբ․) վտանգի չեզոքացման, Իսրայելի կողմից սահմանային խախտումների զսպման և պաշտպանական գծի ամրապնդման համար Թուրքիայի պաշտպանական տեխնոլոգիաները չափազանց կարևոր են»,- ասել է նա։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում ենք նաև, որ Թուրքիան Սիրիայում երկու ռազմաբազա է հիմնելու, որոնց միջոցով էլ կրթելու և աջակցելու է սիրիական բանակին: Պրոիշխանական «Türkiye» պարբերականի տեղեկություններով՝ երկու երկրների միջև այս ուղղությամբ համագործակցելու նպատակով կարևոր քայլեր են իրականացվում:

Արաբական աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական համաձայնագիր կարող է ստորագրվել, ինչի շրջանակներում էլ պետք է ապահովվի Անկարայի ռազմական աջակցությունը Դամասկոսին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում