Արտաքին 1 տարի առաջ - 22:45 02-02-2025

Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ինքնաթիռում թռիչքի պահին հրդեհ է բռնկվել․ ուղևորները տարհանվել են

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով, United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթն իրականացնող ինքնաթիռում թռիչքի պահին կրակ և ծուխ է նկատվել։

Հյուսթոնի հրշեջ ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեպքի վայրում աջակցում են ինքնաթիռի տարհանմանը, որը Ջորջ Բուշի միջմայրցամաքային օդանավակայանից պետք է մեկներ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայան:

Հրշեջ ծառայության տվյալներով, տուժածներ չկան։ Ինքնաթիռում գտնվող 104 ուղևորները և անձնակազմի հինգ անդամները տարհանվել են թռիչքուղուց։ Նրանք կմեկնեն ցերեկային չվերթով, CNN-ին ասել է United Airlines-ի ներկայացուցիչը:

Տեսանյութն՝ այստեղ