Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:02 02-02-2025

Ոչ ոք ապահովագրված չէ, որ վաղը Ղարիբ Բաբայանի տեղը մեզնից որևէ մեկը չի լինելու

Պետք է արձանագրել այն փաստը, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարած ժողովրդավար երկրում, երբ որ մարդն իմ դժգոհություն է արտահայտում այս իշխանությունների գործելաոճին, քանի որ այս իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում ադրբեջանցիների կողմից նման՝ կարելի է ասել ինչ-որ տեղ նվաստացնող տեսանյութերի տարածման դեմ։ Եվ երբ մարդը փորձում է իր անհանդուրժողականությունը հայտնել նման երևույթների համար, փաստորեն, Հայաստանում դա քրեական գործով դատապարտում են։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածելու համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական գործ հարուցելուն։

«Հարցն այն չէ, որ կալանք չտվեցին Ղարիբ Բաբայանին, այլ հարցը այն է, որ դատարանը որոշում կայացրեց վարչական հսկողություն այն մարդու հանդեպ, ով իր տեսակետն է հայտնել և սա է պետք արձանագրել, որ այսօրվա Հայաստանում չկա ժողովրդավարություն, ինչպես գլուխ էին գովում, ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանում մարդ չի կարողանում իր կամքն արտահայտել։ Երեկ տեղի ունեցավ ճնշում ժողովրդի կողմից, և դատարանը ստիպված կալանք չտվեց, բայց դատապարտեց Ղարիբ Բաբայանին և սա ոչ թե Ղարիբ Բաբայանի, այլ բոլորիս դատն է։ Բոլորս մեր այս կամ այն հանրային խոսքում դատապարտում ենք և ոչ մեկ ապահովագրված չէ, թե վաղը Ղարիբ Բաբայանի տեղը մեզանից որևէ մեկը չի լինելու․ սա է պետք արձանագրել և առաջ շարժվել»,- նշեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան