Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:14 02-02-2025

ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հաճոյանում են Թուրքիա-Ադրբեջան երկյակին. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։

Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։
Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։
Սա առաջին հերթին խոսքի ազատության սահմանափակում է։
Սա հակաթուրքական (կարդա՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։
Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դեպքերից չէ, նախորդը, օրինակ, ԱԺ դահլիճում Արցախի քարտեզը հեռացնելն էր։

Այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատե՛ք ինքներդ։
Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցացնում։ Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտության պայմանագրով» թուրք սպանները պետք է տեղակայավեին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկեին, որ հայերը չխոչընդոտեին թուրքական զորքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։

Ուստի դիմադրել է պետք։
Դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ։
Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի։
Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ էսչափ չէին ճնշի։
Ուստի պայքար մինչև հաղթանակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում