Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:41 31-01-2025

Խնդիրը իմ մեջ է, բայց ոչ միայն անձամբ իմ․ ես օդից չեմ ընկել․ Նիկոլ Փաշինյան

Խնդիրը իմ մեջ է, բայց ոչ միայն անձամբ իմ. այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ ինչո՞ւ են անընդհատ վերացական բաների մեջ փնտրում խնդիրը, այլ ոչ իրենց։

«Այո, խնդիրը մեր մեջ է և մեր աշխարհընկալման։ Իմ միջի խնդիրը բոլորի մեջ արտահայտվում է, որովհետև ես օդից չեմ ընկել»,–ասուլիսին ասաց նա։

Անդրադառնալով օրհներգում կատարվող փոփոխություններին, Փաշինյանն ասաց, որ օրհներգի տեքստում որևէ բան չի փոխվում, առաջարկը հետևյալն է, որ վերջին տունը դարձնենք երկրորդ, որ ՀՀ պետական օրհներգն ավարտվի «…Թող միշտ պանծա Հայաստան»-ով:

Փաշինյանը պարզաբանեց՝ ընդունված է, որ հիմնից հետո ծափահարում են, ընդունված չէ պաշտոնական միջոցառումների ժամանակ հիմնից հետո չծափահարելը:

«Հիմնը հնչում է և ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս: Բայց ամեն անգամ դա դիսկոմֆորտ է առաջացնում: Ծափ չտանք, մի օր էլ ասուլիսին կարող եք ասել՝ մի ժամանակ Հայաստանում հիմնից հետո ծափ էին տալիս, հիմա դուք ծափ չեք տալիս: Ի՞նչ է նշանակում: Կարծում եմ՝ շատ նորմալ է, երբ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան»-ով, և մենք բոլորս ծափահարենք»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե պետական մակարդակով երբևէ չի ասվել՝ գնանք Արարատը հետ բերենք, հիմա ինչպե՞ս է, որ ասվում է՝ մեզ ժանգոտած, հին զենքեր են վաճառել, որովհետև կարծում ենք՝ Արարատը մերն է, Փաշինյանն արձագանքեց՝ նախ ընդգծելով, որ այժմ ինչ ձեռք է բերվում, ձեռք է բերվում հիմնականում նորը, ապա հավելեց.

«Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք առնվազն այնքան, որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել, նաև վաճառվել է: Ես խոսել եմ դրա մասին: Երբեք չի եղել, որ գործարանային արտադրության նվեր ստանանք, կամ եթե եղել էլ է, ամբողջն աուդիտ չեմ արել, եղել են շատ քիչ դեպքեր»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան