Ներքին 1 տարի առաջ - 20:24 30-01-2025

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը:

«Նախևառաջ պետք է շնորհակալություն հայտնել թանգարանի անձնակազմին. 10-տարին թանգարանի գործունեության համար շատ մեծ ժամանակ չէ, սակայն կոլեկտիվի ջանքերի, նվիրված և քրտնաջան աշխատանքի շնորհիվ ունենք կայացած մշակութային կառույց, որն առաջին հերթին նրանց հաջողության ու ձեռքբերման վկայությունն է: Ձեզ հաջողվել է ստեղծել մի կառույց, որը Հայաստանի մշակութային միջավայրը լավագույնս ներկայացնում է նաև միջազգային ասպարեզում: Թանգարանի իրականացրած բազմաթիվ ծրագրերը և նախագծերը հաջողությամբ ներկայացվել են նաև արտերկրում` մեծանուն երգահանի՝ Կոմիտասի ժառանգությունն ու գործունեությունը ներկայացնելով նաև Հայաստանի սահմաններից դուրս: Մաղթում եմ, որ շարունակեք աշխատել նույն եռանդով. պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, միշտ պատրաստ է աջակցել թանգարանի զարգացմանը»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրել է անցած 10 տարիների գործունեությունն ու թանգարանի հիմնական ձեռքբերումները:

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և «Գեղարդ» երգեցիկ խումբը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով