Սպորտ 1 տարի առաջ - 15:22 30-01-2025

Մխիթարյանը և ընկերները ՉԼ-ի փլեյ-օֆֆում են, Բարսեղյանը մոտ էր Նոյերի դարպասը գրավելուն

Կեսգիշերին կայացել են Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները։

«Ինտերը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Մոնակոյի» դարպասը․ 3-րդ գոլի դրվագում Մխիթարյանի հարվածից հետո դարպասապահը հետ է մղել գնդակը, իսկ վրա հասած Լաուտարո Մարտինեսն այն ուղարկել է դարպասը։ Այդ դրվագում Հենրիխ Մխիթարյանի օգտին գրանցվել է գոլային փոխանցում։

Այսպիսով, «Ինտերը» 4-րդ հորիզոնականով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։

Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքական վերադարձած Տիգրան Բարսեղյանը, հյուրընկալվել էր «Բավարիային»։ Հայ ֆուտբոլիստը շատ մոտ էր Մանուել Նոյերի դարպասը գրավելուն, սակայն նրա հարվածից հետո գերմանացի դարպասապահը փրկել է իր թիմին վերահաս գոլից։

«Սլովանը» դուրս է մնացել հետագա պայքարից։

Այսպիսով 8 թիմեր՝ «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», «Աթլետիկոն», «Բայերը», «Լիլը» և «Ասթոն Վիլան» միանգամից դուրս են գալիս 1/8 եզրափակիչ, իսկ հաջորդող 16 թիմերը պայքարը կսկսեն անցումային՝ 1/16 եզրափակչից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»