Ներքին 1 տարի առաջ - 23:16 29-01-2025

Անհետացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կրակը․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անհետացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կրակը

2025 թվականի հունվարի 18-ին տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել Նորավանքում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառելու միջոցառմանը։ Դեռ պարզ չի, թե ինչու՞ է որոշվել համահայկական խաղերի ջահը վառել Նորավանքում, այլ ոչ թե, օրինակ, էջմիածնի Մայր տաճարում։ Հատկանշական է, որ արարողությանը չի մասնակցել Վայոց ձորի թեմի առաջնորդը։

Դրանից հետո տեղեկատվություն է տարածել, որ Համահայկական խաղերի ջահը հունվարի 19-ին հասել է Վայք քաղաք, որն աշխարհագրորեն Նորավանք-Ջերմուկ ճանապարհի գրեթե կենտրոնական դիրքում է։ Այդ օրվանից հետո Համահայկական խաղերի ջահի, դրա գտնվելու մասին ոչ մի տեղեկատվություն չկա։ Եթե ջահը մեկ օրում Նորավանքից հասել է Վայք, իսկ դրա վերջնական հանգրվանը Ջերմուկն է, որտեղ Համահայկական ձմեռային խաղերի մեկնարկը պետք է տրվի 2025 թվականի փետրվարի 1-ին, ապա ջահը վաղուց պետք է հասած լիներ Ջերմուկ։ Եթե նման կարճ տարածություն էր ընտրված ջահը վերջնական հանգրվան հասցնելու համար, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ է դրա մեկնարկի արարողությունը սկսել հունվարի 18-ին, այլ ոչ թե, ասենք, հունվարի 31-ին։

Պարզ է մի բան, որ Համահայկական խաղերի գլխավոր խորհրդանիշ հանդիսացող ջահը անհետացել կամ հանգել է։ Սա հերթական դրվագն է այն խայտառակությունների շարքի, որն այդ խաղերի կապակցությամբ իրականացնում են ներկա և նախկին երկու կարկառուն կոռուպցիոներներ՝ Արայիկ Հարությունյանն ու Իշխան Զաքարյանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով