Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:01 29-01-2025

Խաղաղության ջանքերն ու «ռևանշիստները», Օվերչուկի սպառնալիքները, Ռուբիոյի կոչը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 29-ի միջազգային կարևոր լուրերը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում պնդել է, որ Բաքուն կշարունակի կառուցողական ջանքերը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրամովը կարևորել է նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը: Վերջինս հերթական անգամ պնդել է, թե իբր Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։

«Մտահոգիչ են Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ իրավական ակտերում Ադրբեջանի նկատմամբ պահպանվող տարածքային նկրտումներն ու ռևանշիստական միտումները,-ասել է նա:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է՝ Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։

«Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում, այլապես կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները», - նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին»։
«Մեզ համար ազդակ է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է, սա միանգամայն ակնհայտ է ցանկացածի համար, ով մի փոքր ծանոթ է այս 2 ինտեգրացիոն ասոցիացիաներին։ Այստեղ նրանք միանգամայն հստակ գիտեն, որ հետևանքներն այսպիսին են լինելու: Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ՀՀ-ում ընթացող քննարկումներում պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան