Ներքին 1 տարի առաջ - 23:44 28-01-2025

Տրանսպորտի գինը պետք է լինի ոչ ավելի, քան 100 դրամը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Տիգրան Ավինյանի տրանսպորտի ուղեվճարի հետ կապված որոշմանը, որով .փետրվարի մեկից մեկ ուղևորության արժեքը սահմանվում է150 դրամ, գրում է․

«Տրանսպորտի գնի պահով իշխանությունը շարունակում է թուրքական բազառը. Ճնշումը պետք է շարունակել»։

Կից հրապարակված տեսանյութում Թևանյանը նաև նշում է․ «Նրանք վերանայում են իրենց մոտեցումները և 2,5 միավորանոց կոալիցիայով որոշել են, որ մեկ տոմսի արժեքը կարող է լինել նաև 150 դրամ և պահպանվում են փաթեթները։ Սա նշանակում է, որ մեր ճնշումը տալիս է իր արդյունքները։ Իշխանությունները նախ ընդունում են, որ թանկացնում են քաղաքային տրանսպորտի գինը 150 դրամից էլ ավելի , մինչդեռ նախկինում ասում էին,թե 140 դրամից էլ էժան է։ Հիմա առևտուր են անում, ասում են՝ եկեք 150 դրամով եթևեկեք, մինչև տեսնենք ինչ ենք անում։ Շարունակում ենք կոչ անել ՝ բոյկոտել թանկացումները, դրա իրավունքը դուք ունեք։ Տրանսպորտի գինը չպետք է լինի ավել, քան 100 դրամը»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը