Ներքին 1 տարի առաջ - 22:00 28-01-2025

Ալեն Սիմոնյանը փողը չի տվել. Գեղամ Մանուկյանի դեմ հայցը վերադարձվել է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամենաշատ դատարան դիմող պաշտոնյաներից է։ Վերջին հայցով ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը դատի է տվել գործընկերոջը՝ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին։ Զավեշտալին այն է, որ Ալեն Սիմոնյանը, դատական նման գործերի փորձառություն ունենալով հանդերձ, այս անգամ պակաս է վճարել պետական տուրքը, ինչն էլ հայցադիմումը վերադարձնելու հիմք է հանդիսացել, տպավորություն ստեղծելով, թե ԱԺ նախագահն անիրազեկ է ՀՀ օրենսդրությունից, չգիտի դատական տուրքի չափերը։

Այսպես՝ 2025-ի հունվարի 8-ին Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան պատվի և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ:

Հունվարի 22-ին դատարանը որոշել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ Գեղամ Մանուկյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, վերադարձնել:

Որոշման հիմնավորման մեջ նշված է՝ «Հայցվորը ներկայացված հայցադիմումով խնդրել է՝

1. Պարտավորեցնել Գեղամ Ազատի Մանուկյանին հերքել 08.12.2024 թվականին ֆեյսբուքյան էջում հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

2. Գեղամ Ազատի Մանուկյանից հօգուտ հայցվորի, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ հայցվորի կողմից ներկայացվել է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջ, որն իր մեջ ներառում է մեկ ոչ դրամական պահանջ, որի համար պետական տուրքի վճարման ենթակա գումարը կազմում է բազային տուրքի 20-ապատիկը՝ 20.000 ՀՀ դրամ, և մեկ դրամական՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջ, որի համար պետական տուրքի վճարման ենթակա գումարը կազմում է 2.000.000 ՀՀ դրամի 3 տոկոսը, որը կազմում է 60.000 ՀՀ դրամ:

Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը և կից ներկայացված անդորրագիրը, արձանագրում է, որ հայցվոր կողմը պակաս է վճարել պետական տուրքի գումարը:

Տվյալ դեպքում, պետական տուրքի գումարը կազմում է 80.000 ՀՀ դրամ, որից հայցվորի կողմից վճարվել է 45.000 ՀՀ դրամը, ուստիև պետական տուրքը պակաս է վճարվել 35.000 ՀՀ դրամով:

Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը չի բովանդակում չվճարված պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն:

Վերը նշված հանգամանքները բավարար են հայցադիմումը վերադարձնելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան