Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:31 28-01-2025

Բանակի տոնն ու շնորհավորանքները, ՔՊ-ական պաշտոնյաների անզուսպ ծիծաղը՝ Եռաբլուրում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 28-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր հունվարի 28-ն է, Հայոց բանակի հիմնադրման 33-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը և կառավարության մյուս բարձրաստիճան մյուս պաշտոնյաներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, սակայն լրագրողներին թույլ չտրվեց պաշտոնյաներին մոտենալ և հարցեր ուղղել։ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակվել էր մինչ այն պահը, երբ կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ հեռացան պանթեոնից: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ Փաշինյանի ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ հղած ուղերձում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդգծել է՝ այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը։ «Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը»,- նշել է Վեհափառը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը: «Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ», - նշել է նախագահը։ Դիմելով զինծառայողներին Վահագն Խաչատուրյանն ասել է. «Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են։ Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով