Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:15 28-01-2025

Հավատում եմ բանակի վերածնունդին, եթե նորմալ ղեկավարություն ունենանք․ հարցում

Այսօր Հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի կազմավորման օրը: Մեր պետության կանոնավոր բանակն արդեն 33 տարեկան է:

44-օրյա պատերազմից հետո շատերի մոտ կարծիք կա, որ Հայկական բանակի մեջքը կոտրված է, չկա այն մարտունակ ոգին։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք Հայկական բանակի վերածնունդին»։

Հարցվածներից գրեթե բոլորը դրական պատասխան տվեցին։

«Իհարկե հավատում եմ, որովհետև հայ ազգը եղել է պայքարող և ունի մեծ ուժ։ Մեր հայ ազգը ուղղակի հիմա չպետք է կոտրվի, ինչքան էլ դժվարություններ տեսել ենք չպետք ա կոտրվենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միայն մեկ մաղթանք ունի բանակին։

«Թող բանակում միայն հայրենանվեր սպաներ ծառայեն»,- մաղթեց նա։

«Հավատում եմ բանակի վերածնունդին, եթե նորմալ ղեկավարություն ունենանք»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ բոլորը պետք է հավատան բանակին։

«Չհավատալ բանակի վերածնունդին նշանակում է գնալ մահվան»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան