Արտաքին 1 տարի առաջ - 22:17 27-01-2025

Գազայի անցակետի բացումից հետո 200 հազար մարդ վերադարձել է տուն

Անցակետի բացումից հետո երկու ժամում 200 հազար մարդ է վերադարձել Գազայի հյուսիսային հատված։ Իսրայելը բացել է անցակետն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վերադարձնել իսրայելցի պատանդ Արբել Յեհուդին և երկու այլ պատանդի, իսկ շաբաթ օրը՝ ևս երեք պատանդի:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի X-ում գրել է, որ երկուշաբթի առավոտից պաղեստինցիներին կթույլատրվի վերադառնալ տուն: Դրան հաջորդել էր Կատարի հայտարարությունն այն մասին, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իսրայելցի պատանդ Արբել Յեհուդին և երկու այլ պատանդի մինչև հունվարի 31-ը հանձնելու վերաբերյալ: Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ երկու օր սպասում էին՝ հույս ունենալով վերադառնալ Գազայի հյուսիսում գտնվող իրենց բնակավայրերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով