Ներքին 1 տարի առաջ - 18:17 27-01-2025

Վարորդ-առաքիչի մոտ «Մակարով» ատրճանակ է հայտնաբերվել. shamshyan.com

Հունվարի 19-ին զենքի, ռազմամթերքի հայտնաբերման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Համբարձումյան փողոցում նկատել են «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը կայանված է եղել երթևեկությանը հակառակ ուղղությամբ։

Պարեկները մոտեցել են վարորդին պարզաբանումներ կատարելու համար, որից հետո նրան հարցրել են, թե իր մոտ առկա՞ են հակաօրինական իրեր կամ առարկաներ, քաղաքացին հայտնել է, որ իր մոտ առկա է օդամղիչ ատրճանակ:

Ապօրինի զենք-զինամթերք պահելու ծագած հիմնավոր կասկածանքով վարորդին ձերբակալել և տեղափոխել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին։

Վարորդի՝ Երևանի բնակիչ 28-ամյա Արման Ե․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, թվով 13 հատ մետաղական գնդակ (շարիկ) և փամփշտատուփ՝ իր գազային բալոնով:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Արման Ե․-ն աշխատում է «Բեյքերմեն» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով