Արտաքին 1 տարի առաջ - 12:45 27-01-2025

Մոտ 250 մլն երեխա զրկվել է կրթության հնարավորությունից եղանակային աղետների պատճառով. ՄԱԿ

2024 թվականին 85 երկրում մոտավորապես 242 միլիոն երեխա չի կարողացել դպրոց հաճախել եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կայքում տեղադրված նոր զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ միջնակարգ կրթության վրա ամենամեծ ազդեցությունն են թողել ջերմային ալիքները։ Երեխաները ավելի խոցելի են բարձր ջերմաստիճանի նկատմամբ, քանի որ ջերմակարգավորումը նվազ արդյունավետ է մեծահասակների համեմատ:

«Երեխաները չեն կարող կենտրոնանալ այն դասարաններում, որտեղ հնարավոր չէ պատսպարվել սաստիկ շոգից, նրանք չեն կարող դպրոց հաճախել, եթե ճանապարհները կամ դպրոցները ջրով են հեղեղված», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:

Ըստ տեղեկությունների՝ կլիմայական ցնցումների պատճառով տարվա ընթացքում դասերը դադարեցվել են ուսումնական տարբեր հաստատություններում՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց։

Որոշ երկրներում հետաձգվել են դպրոցական արձակուրդները, նոր դպրոցների բացումը, մի շարք ուսումնական հաստատություններ վնասվել կամ լիովին ավերվել են։

Կլիմայական փոփոխությունների հետ կապված դպրոցական խափանումներից ամենաշատը տուժել է Հարավային Ասիան: Այնտեղ եղանակային աղետներից տուժել է 128 միլիոն դպրոցական։ Հնդկաստանում այս ցուցանիշը հասել է 54 միլիոնի, Բանգլադեշում՝ 35 միլիոնի։

Այս թվերը, ամենայն հավանականությամբ, կաճեն առաջիկա տարիներին, քանի որ ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, իսկ աշխարհի երեխաների կեսը՝ մոտ մեկ միլիարդ, ապրում է կլիմայական և բնապահպանական ցնցումների բարձր ռիսկ ունեցող երկրներում, նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում