Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:00 27-01-2025

Հենց այս քարտեզից հետո եմ ես հասկացել՝ ինչ էր իրենից ներկայացնում այսպես կոչված Արևելյան Հայաստանը

Սամվել Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժամանակին ներկայիս Ադրբեջանի տարածքում 20-րդ դարի սկզբին գույություն ունեցած բոլոր հայկական գյուղերի քարտեզն էի սարքել, որտեղ երևում է նաև այդ գյուղերի բնակչության ծագումը ու միգրացիաները, բարբառները ու սեղմելով ամեն մի նշանին, կարելի է բնակավայրի մասին կարճ տեղեկություն ստանալ:

Հենց այս քարտեզից հետո եմ ես մոտավորապես հասկացել, ինչ էր իրենից ներկայացնում այսպես կոչված արևելյան Հայաստանը, այդ տարածքի հայկական բնակչությունը ու ինչպես էին, ասենք, Նախիջևանի հին գյուղերի բարբառը մոտիկ Սյունիք-Արցախի բարբառին, կամ հյուսիսում՝ Վայոց Ձորի ենթաբարբառին, որը վերջին կենդանի ապացույցն է, ինչպես էր անցյալում Արարատյան բարբառը հետզհետե դառնում Սյունիք-Արցախի բարբառ նաև Վայոց Ձորի ու, հավանաբար, նաև Սևանի տարածաշրջանի միջակյալ տարբերակներով: Ցավոք սրտի, Սևանի ամբողջ ավազանից բնիկ բարբառ 19-րդ դարում չէր մնացել (միայն Մարտունու Երանոս գյուղում 1828 թ. մոտ 80 բնիկ հայ կար ընդամենը, որոնք ձուլվեցին Ալաշկերտից գաղթածների կողմից ու կորցրեցին բարբառը):

Արևելյան հայկական բարբառների կենդանի փոփոխությունները քարտեզի վրա 20-րդ դարի վերջին պահպանվել էր միայն Փոքր Կովկասի հատվածում, որտեղ Լոռուց անցնելով Տավուշով - Շամխորի գյուղերով- Դաշքեսանի գյուղերով- Խանլարի շրջանի հայկական գյուղերով - Գյուլիստանով- Մարտակերտով - Խաչենով կարել էր տեսնել, թե ինչպես գյուղախումբ առ գյուախումբ թուլանում են Արարատյան բարբառի տարրերը (որը քերական+ական* առումով դեռ գերիշխում է նույնիսկ Շամշադինում), և ուժեղանում Արցախի կենտրոնական բարբառինը:
https://www.google.com/maps/d/viewer...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան