Ներքին 1 տարի առաջ - 21:30 26-01-2025

Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել

Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայերի հետ հանդիպմանը Փաշինյանը համոզմունք է հայտնել՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։

Սա առաջին դեպքն է ընդհանրապես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների պատմության մեջ, որ վերապրած ժողովրդի պետության ղեկավարը ժխտի ցեղասպանության փաստը։ Հայաստանի ոչ մի ղեկավար նույնիսկ բոլշևիկյան ռեժիմի ամենադժնդակ ժամանակներում նման արտահայտություն երբեք իրեն թույլ չի տվել։

Սահմռկեցուցիչ է նաև այն փաստը, որ ներկաները, լինելով Ցեղասպանության զոհերի ժառանգներ, լուռ լսել են, թե Փաշինյանն ինչպես է հասկանում Հայոց Ցեղասպանություն եզրույթը և ոչ մի խոսք չեն հնչեցրել՝ ի պատասխան ՀՀ վարչապետի՝ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունների։

Այլ կերպ, քան սրիկաներ, հնարավոր չէ այդ մարդկանց բնորոշել։

Oragir.News-ն ուսումնասիրել և պարզել է, թե ովքեր են ներկա եղել Փաշինյանի հետ խայտառակ հանդիպմանը։



1․ Վահե Գաբրաշ. շվեյցարահայ գործարար և բարերար։ 2024թ․ մարտին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել էր, որ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում:

2․ Հակոբ Ավագյան․ շվեյցարահայ գործարար, գորգերի վաճառքով զբաղվող Tapis d'Orient ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, նաև քաղաքականության մեջ է ակտիվ եղել։

3․ Մայք Բարոնյան․ Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահն է։

4․ Վիգեն Չետերյան․ ծնունդով լիբանանցի հայ լրագրող և հեղինակ, որը միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Հրապարակել է նաև գիրք 44-օրյա պատերազմի մասին։



5․ Հայկ Հովհաննիսյան․ 2018թ․ նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով։ Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի որդին է։

6. Վարդան Սիրմաքեշ․ շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի ղեկավարն է։

7․ Դանիել Փափազյան․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահն է։

8․ Դավիթ Ղուկասյան։

9․ Րաֆֆի Խորշիդյան։

10․ Հասմիկ Տոլմաջյան․ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Տոլմաջյանը 2024 թվականի հոկտեմբերի 25-ին հետ էր կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպանի պաշտոնից։ 2024 թվականի հոկտեմբերի 25-ից զբաղեցնում է Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Տոլմաջյանը Շվեյցարիայում դեսպան է նշանակվել ՀՀ վարչապետի առաջարկով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի