Ներքին 1 տարի առաջ - 17:43 26-01-2025

Հայաստան-Ավստրալիա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Համագործակցության վարչապետ Էնթոնի Ալբանիզին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը և մեր ժողովուրդների պատմական ջերմ կապերն ու միջմարդկային փոխանակումները։ Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված Հայաստան-Ավստրալիա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի