Ներքին 1 տարի առաջ - 15:40 26-01-2025

Երևանում հրդեհ է բռնկվել շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում. տարհանվել է 15 քաղաքացի, 1 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 16 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ և կրակ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի քաղաքացիներ նշում էին, որ փրկարարները, բժիշկներն ու պարեկները տարհանել են 15-ից ավելի բնակիչների, իսկ շտապօգնությունը տեղում մեկ հոգու, ով այրվող տան բնակիչներից է, առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։

Պարզվել է, որ հրդեհն առաջացել է գազաբալոնից, քանի որ տունը գազաֆիկացված չի եղել։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով