Ներքին 1 տարի առաջ - 23:14 25-01-2025

Տարածքների փոխանակումը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով․ ժողովուրդը կորոշի․ Փաշինյան

Սահմանազատման իմաստն այն է, որ միջազգայնորեն ճանաչված, դե յուրե սահմանները հողի վրա արտահայտվեն: Այս մասին Հանրայինին տված հարցազրույցի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին։ Մենք ունենք միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է գետնի վրա արտահայտվի։ Եվ սա բխում է ՀՀ շահերից։

Եթե այդպիսի իրավիճակներ ծագեն, դա հնարավոր է անել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, որ այս տարածքը դե յուրե մի երկրի տարածքում է, բայց սահամանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ այս տարածքը կարելի ա փոխանակել էս տարածքի հետ։

Հանձնաժողովները կարո՞ղ են դա անել։ Ոչ, չեն կարող դա անել։ Կարո՞ղ են առաջարկել։ Տեսականորեն՝ այո։ Հիմա միանգամից ասեմ, որ էդպիսի թեմա չկա, չի քննարկվել ոչ մի անգամ։ Բայց եթե այդպիսի վիճակ կծագի ու եթե կառավարությունը ընդունելի համարի, պիտի գա ժողովրդի մոտ ու ասի՝ ժողովուրդ այսպիսի տարբերակ կա, գնա՞նք այս տարբերակով, թե՞ չգնանք։ Ժողովուրդը կորոշի», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը