Ներքին 1 տարի առաջ - 22:28 25-01-2025

Եթե բանակը «Արարատ»-ի խոսույթի ներքո բարեփոխենք, մեզ ոչ ոք զենք չի վաճառի

Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի ու մեր հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ»,- նշել է նա։

Փաշինյանի համոզմամբ՝ «Արարատ»-ի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել․

««Արարատ»-ի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անցած զենքեր, ինչը երկար տարիներ մեզ հետ տեղի է ունեցել։ Կարող ենք մեր խոսույթներն այդպես ձեւակերպել: Դա նշանակում է գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, Քարվաճառ ենք գնալու գրավենք, կա թեկուզ ազատագրենք ու այդպես ազատագրելով գնանք: Դա նշանակում է մեզ դարձնել թիրախ», - ասել է նա` ավելացնելով, թե դա ինքնաոչնչացման ճանապարհ է:

Ըստ կառավարության ղեկավարի՝ Արարատն ու Արագածը ոչ թե մտավարժանք է, այլ լրջագույն ռազմավարական հարց։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով