Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 25-01-2025

Կուլտուրական ջեբկիրություն է․ հարցում՝ պետության կողմից մարդկանց գրպանը մտնելու մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հայտարարագրման նոր համակարգի ներդրման մասին հարցին, հայտարարել է, որ համընդհանուր հայտարարագիր պահանջելով՝ պետությունը չի մտնում քաղաքացիների գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես։

«Այդ նույն այլաբանությամբ՝ երբ թոռները գնում են պապիկների գիրկը ու մտնում պապիկների գրպանները, պապիկը թաթերին չի տալիս՝ ասում՝ ինչի՞ եք մտնում իմ գրպանը, որովհետև հարազատի հարաբերություն է»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ երբ պետության ձեռքը մտնում է մեր գրպանը, դա նույն մեր ձեռքն է»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ։

«Դե Նիկոլ Փաշինյանը փիլիսոփա ա դարձել ու սաղին կյանք ա սովորացնում, ինչ ասեմ, սխալ բաներ շատ ա անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ մի լավ բանի չի բերի այս ամենը։ Երևի պետականությունը կկորցնենք ու նոր կհանգստանանք այդ ժամանակ»,- ասաց նա։

«Իմ գրպանն իմն ա, իր գրպանը իրանն ա։ Փողը իմն ա, իրանը իրանն ա։ Էդ փողը նույն նպատակով չի ծախսվում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ ընդհանրապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մեր ձեռը մերն ա, Նիկոլինը Նիկոլինն ա»,- ասաց նա։

«Կուլտուրական ջեբկիրություն է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով