Արտաքին 1 տարի առաջ - 10:32 25-01-2025

Բողոքի ցույցեր Սլովակիայում վարչապետի վարած քաղաքականության դեմ

Ուրբաթ օրը տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնական հրապարակում: Նրանք կոչ են արել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դադարեցնել մերձեցումը պուտինյան ռեժիմի հետ։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ցույցը տեղի է ունենում կառավարության և ընդդիմության միջև լարվածության սրման հետ միաժամանակ: Փոխանցում է Azatutyun-ը։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են «Բավական է, Ֆիցո՛», և «Մենք Եվրոպա ենք»: Հանրահավաքներ են կայացել նաև Սլովակիայի 20 այլ քաղաքներում։ Բրատիսլավայում հանրահավաքի կազմակերպիչները հայտարարել են, որ հրապարակ է դուրս եկել մայրաքաղաքի մոտ 60 հազար բնակիչ: Պաշտոնապես այդ թիվը չի հաստատվել:

Վերջին շաբաթներին իշխանությունների և ընդդիմության միջև լարվածությունն աճել է։ Ֆիցոյի ձախ ազգայնական կառավարությունը ցուցարարներին մեղադրել է երկրում «քաոս առաջացնելու» փորձերի մեջ:

Բողոքի ցույցեր կազմակերպող ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական խմբերը հերքել են այդ մեղադրանքները:

Ֆիցոն չորրորդ անգամ վարչապետ է դարձել 2023 թվականին։ Նրա քննադատները հայտարարում են, որ կառավարությունը թուլացնում է ժողովրդավարական արժեքները և հեռանում Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներից՝ մերձենալով Ռուսաստանի հետ:

Բողոքի վերջին ալիքը երկրում տարածվել է անցյալ տարվա դեկտեմբերին Ֆիցոյի Մոսկվա կատարած այցից հետո։ Այն ժամանակ Սլովակիայի առաջնորդին ընդունել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»