Ներքին 1 տարի առաջ - 22:12 24-01-2025

Հալեպի հայկական եկեղեցիներում միության աղոթք է բարձրացվել

Հալեպի հայկական եկեղեցիներում միության աղոթք է բարձրացվել։ Այդ մասին տեղեկանում ենք Բերիո Հայոց թեմի մամուլի ծառայությունից․

«Հովանաւորութեամբ Հալէպի Եկեղեցիներու Համայնքապետերու Խորհուրդին, Ուրբաթ, 24 Յունուար 2025-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, Մարոնի համայնքի Մար Իլիաս եկեղեցւոյ մէջ, հոգեպարար արարողութեամբ յիշատակուեցաւ եկեղեցիներու միութեան աղօթքի շաբաթը, բնաբան ունենալով. «Կը հաւատա՞ս ըսածիս» (Յհ 11.26) աւետարանական համարը:

Արարողութեան ներկայ էին Հալէպի քրիստոնեայ համայնքապետերը, հոգեւոր հայրեր, քահանայ հայրեր եւ հաւատացեալ ժողովուրդը։

Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Արք. Աշգարեան իր մասնակցութիւնը բերաւ եկեղեցական հոգեպարար արարողութեան եւ օրուան աւետարանական հատուածը ընթերցեց։

Հոգեթով աղօթքներ արտասանուեցան եւ շարականներ երգուեցան զանազան համայնքներու ներկայացուցիչներուն կողմէ:

Արարողակարգը վերջ գտաւ համայնքապետերու օրհնութեան աղօթքով» :

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում