Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:20 24-01-2025

Դիջիթեյնը պատմություն կերտեց ICE Barcelona 2025-ում (լուսանկարներ)

Դիջիթեյնն աննախադեպ ձեռքբերում արձանագրեց հայկական ընկերությունների համար՝ դառնալով ICE Barcelona 2025-ի՝ ոլորտի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկի կիզակետը։ Առաջին անգամ ֆուտբոլի համաշխարհային լեգենդներ Լուիշ Ֆիգուն, Միչել Սալգադոն, Իկեր Կասիլյասը և Մայքլ Օուենը միասին հանդես եկան հայկական ընկերության տաղավարում՝ գրավելով մեծ բազմության ուշադրությունը։ Աստղերը հանդիպեցին ցուցահանդեսի մասնակիցների հետ, պատասխանեցին նրանց հարցերին, նվիրեցին ստորագրված մարզաշապիկներ և ծանոթացան Դիջիթեյնի նորարարական լուծումներին։



Դիջիթեյնի առաջատար պրոդուկտներն ու նորարարությունները ևս մեկ անգամ գրավեցին միջազգային գործընկերների ուշադրությունը հաստատեցին ընկերության դիրքը՝ որպես ոլորտի գլոբալ առաջատարներից մեկը։


Դիջիթեյնի հիմնադիր և Նոա ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը նշում է. «Դիջիթեյնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունն ու ձեռք բերում նոր խոշոր գործընկերներ: Մեր ընկերությունը պատվով ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակներում, ստանում կարևոր մրցանակներ: Ֆուտբոլային այսպիսի լեգենդներին հայկական ընկերության հարկի տակ հյուրընկալելն աննախադեպ իրադարձություն է ոլորտում: Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հաստատեցինք մեր կարգախոսը՝ Ստեղծված է առաջնորդելու»:


Դիջիթեյնը մասնակցեց ICE Barcelona 2025-ին մյուս բրենդների՝ ImagineLive, Galaxsys և Relum-ի հետ միասին՝ ներկայացնելով նոր կոնցեպտ, որը ներառում էր ինչպես հանրային, այնպես էլ փակ գոտիներ։ Դիջիթեյնը հատուկ այս միջոցառման համար համագործակցեց LaLiga-ի հետ՝ ստեղծելով Լեգենդների թանգարան, որտեղ ցուցադրված էին ֆուտբոլի լեգենդների՝ Պելեի, Մարադոնայի, Մեսսիի, Ռոնալդոյի և այլոց եզակի իրեր՝ դարձնելով այն միջոցառման ամենահետաքրքիր հատվածներից մեկը։ Դիջիթեյնը ոլորտի մամուլի ներկայացրեց է նաև նոր կարգախոսը՝ «Ստեղծված է առաջնորդելու», որի շուրջ կառուցված է ընկերության կորպորատիվ ինքնությունը։ ICE-ը iGaming ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր միջոցառումներից մեկն է, որը ներառում է ավելի քան 630 մասնակից ընկերություններ և օրական գրավում է ավելի քան 55,000 այցելուների։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ