Ներքին 1 տարի առաջ - 18:10 24-01-2025

 Հայտնաբերվել է Նար-Դոսի փողոցում «BMW»-ով «դրիֆտ» անողը. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկությունն էր ստացվել, որ երեկ՝ հունվարի 23-ին, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, կատարում է «դրիֆտ», ինչը վտանգավոր իրավիճակներ է ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու նույն գնդի հետախուզական հատուկ խմբի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ պարզում են խուլիգանություն կատարած «BMW»-ի վարորդի ինքնությունը ու կարճ ժամանակում հայտնաբերում են նրան և «BMW»-ով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

«Դրիֆտ» կատարողը 29-ամյա Նարեկ Հովհաննիսյանն է, ավտոմեքենան էլ տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան