Արտաքին 1 տարի առաջ - 14:38 24-01-2025

Քարվաճառում կրկին ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Գրավյալ Արցախի Քարվաճառում ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քարվաճառի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ N-րդ զորամասի զինծառայող, շարքային Ջամալ Նուսեյնովի՝ հրազենից կրակոցի հետևանքով մահվան մասին։

Զինվորական դատախազությունը համապատասխան ստուգումներ է անցկացրել: Հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։

Նշենք, որ Քարվաճառում Ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայողի մահվան մասին հայտնել էին օրերս։ Նա ինքնասպան էր եղել՝ հրազենից կրակելով ինքն իրեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում