Արտաքին 1 տարի առաջ - 11:48 24-01-2025

Ռուսաստանին պետք է ճնշել. ի՞նչ են պայմանավորվել Ալիևն ու Զելենսկին փակ դռների հետևում 

Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ռուսաստանի հասցեին հրապարակային մեղադրանքներով ուղեկցված զրույցի ընթացքում քննարկվել են ինչպես Ակտաուում ինքնաթիռի կործանումը, այնպես էլ երկու երկրների համագործակցության հետագա հեռանկարները: Այս հանդիպումը բուռն արձագանք է առաջացրել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Զելենսկին և Ալիևը որոշել են ողբերգության պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։ Զելենսկին ակնհայտ է անվանել Ռուսաստանի մեղավորության ապացույցները և ընդգծել ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Ալիևն իր հերթին աջակցել է նման հայտարարություններին, ինչը, փորձագետների կարծիքով, աղետի իրական պատճառների մասին անհարմար հարցերից խուսափելու փորձ է: Ընդ որում՝ Ալիևն անտեսել է արդեն հրապարակված նյութերը, որոնք մատնանշում են պատահարի այլ հանգամանքներ՝ ներառյալ օդաչուների խոսքերը շարժիչում թռչունների հայտնվելու և բալոնի պայթյունի մասին:

Քաղաքագետները նշում են, որ Զելենսկու և Ալիևի միջև վաղուց ջերմ հարաբերություններ են կառուցվել, որոնք գնալով ավելի նկատելի են դառնում։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ Ալիևն այդքան բացահայտ համերաշխություն է հայտնել Կիևին՝ ընդդեմ Մոսկվայի։

Փորձագետ Վադիմ Տրուխաչովը մեկնաբանում է. «Ալիևի ջերմ հանդիպումը Զելենսկու հետ ազդանշան է այն մասին, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է հակվում հակառուսական հռետորաբանությանը։ Ավիավթարի հետ կապված իրավիճակի օբյեկտիվ գնահատման փոխարեն նա նախընտրեց աջակցել մերկապարանոց մեղադրանքներին։ Ռուսաստանի հասցեին հրապարակային մեղադրանքները և Ակտաուի ողբերգությունը մանիպուլացնելու փորձն ակնհայտորեն մատնանշում են այլ՝ թաքնված համատեքստի առկայություն»։
Քաղաքական մեկնաբանները նաև ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Ալիևը փաստացի անտեսել է միջադեպի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներողությունը: Սա լրացուցիչ ընդգծում է իրավիճակը հակառուսական հարձակումների համար օգտագործելու ադրբեջանական կողմի մտադրությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան