Ներքին 1 տարի առաջ - 22:15 23-01-2025

Ուրախությունը կարճ տևեց․ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը կրկին բարձրացել է

Երևանում վերջին մի քանի օրերին օդի աղտոտվածության մակարդակը նվազել էր, այդ մասին հայտնել էին նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Ցավոք, ուրախությունը կարճ տևեց և աղտոտվածության մակարդակը կրկին գերազանցում է նորման մի քանի անգամ։

Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 22։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 189 է, որը նորման շատ է գերազանցում և առողջության համար վտանգավոր է։



Թբիլիսում ժամը 22։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 124 է, որը կրկին գերազանցում է նորման և համարվում է վտանգավոր զգայուն խմբերի համար։



Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը համեմատաբար ավելի ցածր է․ ժամը 22։00-ի դրությամբ 59 է, որը նորման շատ չի գերազանցում։



Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան