Արտաքին 1 տարի առաջ - 21:06 23-01-2025

Ադրբեջանի օմբուդսմենը նամակներ է ուղարկել՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» ՀՀ

«Առաջին հերթին Հայաստանի իշխանությունները պետք է չսպասարկեն ադրբեջանական նարատիվները, բայց ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Բաքվում եղած ինչ-որ նարատիվներ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերցնում են, դրանք սպասարկում կամ առնվազն դրանց չեն հակադրվում, իսկ երբ համարժեք պատասխան չի լինում, ագրեսոր երկրի ախորժակը բացվում է»,- ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Արևմտյան Ադրբեջանի» կեղծ օրակարգի սպասարկման գործին լծվել է նաև Ադրբեջանի օմբուդսմենը։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել Հայաստանի տարածքից իբր 300 հազար ադրբեջանցիների արտաքսումը։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ անդրադարձել է թեմային, բայց շատ սխալ ձևով: Նա նույն հարթության վրա է դրել Արևմտյան Հայաստանը՝ այն նույնականացնելով «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի հետ, ինչը միայն առիթավորել է ադրբեջանական կողմին։

Oragir.News-ի հարցին՝ ինչի մասին կարող է վկայել Ադրբեջանի վարքագիծը, վերջինս ասաց․«Նրանք պատրաստվում են նոր պատերազմի կամ նոր էսկալացիայի և դա գեներացնելու համար բոլոր հնարավոր թեզերը օգտագործում են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով