Ներքին 1 տարի առաջ - 16:30 23-01-2025

Հայ-ղրղզական բարեկամություն. ստորագրվել է 2025-26 թթ. համագործակցության ծրագիրը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում, որի շրջանակում ստորագրվել է 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին համաձայնագիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. հունվարի 9-ին: 2021 թ. Գուլնարա-Կլարա Սամատը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա): 2023 թ. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)։ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև կնքվել է շուրջ 3 տասնյակ փաստաթուղթ: 2021 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվել է 2022-2024 թթ. համագործակցության ծրագիրը։ 2022 թ. նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում