Ներքին 1 տարի առաջ - 10:47 23-01-2025

Երևանում 29-ամյա տղամարդու մոտ լիցքավորված մարտական ատրճանակ է հայտնաբերվել. shamshyan.com

Հունվարի 19-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ Տիգրան Մեծի պողոտայի 41 հասցեի մոտից ձերբակալել են մի քաղաքացու։

Այդ քաղաքացուն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Մաքսիմ Ջ․-ն է, ում անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ «BARICAT R 2.5 S» գրառմամբ մարտական ատրճանակ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով 7 փամփուշտներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով