Արտաքին 1 տարի առաջ - 22:15 22-01-2025

Որոնք են ռուս-իրանական համաձայնագրի կետերը

Հունվարի 17-ին կնքված ռուս-իրանական ռազմավարական համաձայնագրի հիմնական բովանդակությունը եղել է անվտանգային ու պաշտպանական։

Հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ստորագրած ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի առաջին պարբերությունում նշվել է, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցության առաջնահերթ վեկտորներից մեկը լինելու է անվտանգության և պաշտպանության ոլորտում երկրների փոխգործակցությունը։

Համաձայնագրով Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվում են, որ եթե երկրներից մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա մյուսը չպետք է օգնություն ցուցաբերի ագրեսորին։ Պետությունները պարտավորվել են նման դեպքում աջակցել հակամարտության կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։

Կողմերը նաև պայմանավորվել են չթույլատրել, որ իրենց տարածքներն օգտագործվեն «անջատողական շարժումների և այլ գործողությունների աջակցության նպատակով», որոնք կարող են սպառնալիքներ ստեղծել երկու երկրների տարածքային ամբողջականության համար։

Փաստաթուղթը նաև պարունակում է կետեր.

•այլ երկրներից անկախ վճարային ենթակառուցվածքի զարգացման մասին,

•միջուկային էներգիայի օբյեկտների կառուցման և միջուկային էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի մասնակցության մասին,

•Կասպյան տարածաշրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդման մասին,

•բնական աղետների հետևանքների վերացման հարցում փոխօգնության մասին,

•սպառազինությունների վերահսկման և միջուկային զենքի չտարածման հարցերում համագործակցության մասին,

•պատժամիջոցներին հակազդելու և դրանց վերացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու մասին,

•Ռուսաստանի Դաշնության և Իրանի ժողովուրդներին միմյանց մշակույթին և ավանդույթներին ծանոթացնելու, ինչպես նաև ռուս և պարսկական գրականության տարածման մասին։

Ընդհանուր առմամբ փաստաթուղթը պարունակում է 47 հոդված։ Այն փոխարինում է ՌԴ-Իրան 2001 թվականի պայմանագրին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները սկսվել էին 2022 թվականից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան