Ներքին 1 տարի առաջ - 18:38 22-01-2025

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի «Մարդասիրական մարտահրավերներ» ասոցիացիայի նախագահ Ալեն Բուենեն, Ֆրանսիական հրատարակիչների ասոցիացիայի (SNE) նախագահ Վենսան Մոնտանը, SNE-ի տնօրեն Ռենո Լեֆևրը, ֆոտոլրագրող Անտուան ​​Ագուջյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Սիլվեն Տեսսոնի և Վենսան Մոնտանի հովանավորությամբ 2700 կտոր ժամանակակից ֆրանսալեզու գիրք կտրամադրվի ՀՀ գրադարաններին (76 հաստատություն):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նախաձեռնության համար:
«Կրթության և մշակույթի ոլորտներում մենք այսօր ակտիվ բարեփոխումների փուլում ենք և այս համատեքստում շատ ենք կարևորում միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը՝ ի նպաստ մեր պետության զարգացման: Կարևորում ենք նաև Հայաստանում տարբեր ծրագրերով ֆրանկոֆոնիան զարգացնելու հնարավորությունները, և ձեր նախաձեռնությունը գալիս է լրացնելու այս քաղաքականությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի, գրականության շրջանակում համագործակցության հեռանկարները, կարևորել փորձի փոխանակումը, ստեղծարար ներուժի բացահայտումն ու զարգացումը:

Ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են նաև Փարիզի գրքի միջազգային փառատոնը՝ կարևորելով Հայաստանի մասնակցության հնարավորությունը համագործակցության զարգացման տեսանկյունից:

Դանիել Դանիելյանն իր հերթին ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային փառատոնը, ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի զարգացման հեռանկարները: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Ֆրանսիայի փորձառությունը մշակույթի կառավարման ոլորտում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի իրականացվող տարբեր միջոցառումների և ծրագրերի արդյունավետության բարելավմանը:

Այցի շրջանակում հյուրերը հանդիպել են նաև հայ հրատարակիչների և ֆրանսերեն սովորողների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում