Ներքին 1 տարի առաջ - 15:30 22-01-2025

 Նիկոլ Փաշինյանի զանգը բանկ շոուի դրսևորում է. Թադևոս Ավետիսյան

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը զանգել էր բանկ՝ ճշտելու 2024-ին իր ստացած վարկերի թիվն ու ավանդից ստացված տոկոսների տվյալները:

Հատկանշական է, որ բանկը, առանց Նիկոլ Փաշինյանի տվյալները նույնականացնելու, վերջինիս տվյալներ էր փոխանցել, ինչը օրենքի խախտում է։ Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց տնտեսագետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

Պատգամավորը նշեց, որ հայտարարագրի լրացման ինքնաշխատ համակարգը տեխնիկական և բովանդակային էական թերություններ ունի, անհամապատասխանություն գործող օրենսդրության հետ: Ասաց նաև, որ իր ավտոմեքենայի վաճառքը որպես գույքի վաճառք հայտարարագրում է, որը հարկման ենթակա չէ, քանի որ հինգ տարի շահագործել է այդ մեքենան և հետո վաճառել, բայց համակարգում տվյալը գրելուց հետո եկամտահարկ է հաշվարկվում։ Թադևոս Ավետիսյանը հավելեց, որ նման սխալներ շատ կան, և այս տարվա սկզբից այդ համակարգը ուղղակի չէր գործում:

Oragir.News-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի այս զանգը ինչի մասին կարող է վկայել, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց. «Սա ակնհայտ շոուի դրսևորում է, որովհետև ես ինքս բազմիցս բանկային տվյալ եմ ցանկացել ճշտել հեռախոսով: Ինձանից նվազագույն տվյալներ են հարցրել, ինչից հետո նոր տրամադրել են այն տեղեկությունը, որը ինձ է վերաբերում»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Ձեզ գուցե հետաքրքրի