Ներքին 1 տարի առաջ - 18:45 21-01-2025

Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ փոխգործակցության առանցքային բաղադրիչներին` վերահաստատելով երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնելու համատեղ հանձնառությունը:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև առկա անկեղծ և բարեկամական երկխոսությունը:

Քննարկվել են երկու երկրների փորձագիտական համայնքների միջև գործող ակտիվ երկխոսությունն ընդլայնելու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան