Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:05 21-01-2025

Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում ԱԱԾ-ին, դատախազությանը. Մեսրոպ Մանուկյան

Ես հանցագործության մասին հրապարակային հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Եթե չի գործում համակարգային կոռուպցիա, եթե չկա թալան և ձեզ փայ չեն հատկացնում, ուրեմն սա հանցագործության մասին հաղորդում է»,-ասաց նա։

Մանուկյանը նկատեց՝ մասնավորը դուրս է եկել գծերից, շարժակազմն ավելացել է, որի արդյունքում նվազագույն մուտքերը 20 տոկոսով պետք է ավելանային, սակայն հակառակն է տեղի ունեցել։

Նա մեջբերեց հրապարկված թվերը և նշեց, որ տրանսպորտից հավաքագրված մոտ 40 տոկոս գումարը կորել է և, իր գնահատմամբ, դա տեխնիական խնդիր չէ։

«Վերջին երկու նիստում խուսափում են թվեր հրապարակել, բայց անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ 70 տոկոս է իրենց մուտքը եղել, այսինքն՝ 30 տոկոս թերացում է եղել, այն դեպքում, երբ կանխիկ գումար չկա»,-ասաց նա։

Մանուկյանը նշեց, որ այս ստվերի ու թալանի պատասխանատուն Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է, իսկ գումարը հավաքագրում է Թելսելը։

Մանուկյանի ներկայացմամբ՝ ըստ հրապարկված թվերի՝ 5 օրում 440 000 ուղևոր է եղել, և հավաքագրված գումարը կազմում է 220 մլն դրամ․

«2 օրը 44 մլն դրամ է կազմում, այսինքն՝ իրենց ասած թվերով, պետք է հավաքագրում ունենան 264 մլն, սակայն այս մարդիկ հավաքել են 90 մլն։ Իրենք արձանագրում են 440 000 ուղևոր, եթե արձանագրում եք, բայց փողը չեք կարում հավաքել, ուրեմն թալանում եք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի