Արտաքին 1 տարի առաջ - 22:39 20-01-2025

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ և ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ երկխոսելու ամերիկյան նոր վարչակազմի հետ ռուս - ուկրաինական պատերազմի կարգավորման հարցերի շուրջ։ Փոխանցում է Azatutyun-ը։

ՌԴ նախագահը նաև դրական է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման և էսկալացիայի կանխման հարցում Միացյալ Նահանգների հանրապետական նախագահի դիրքորոշումը:

«Մենք տեսնում ենք ԱՄՆ վերընտրված նախագահի և նրա թիմի անդամների հայտարարությունը Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկության մասին, որոնք ոչ մեր մեղքով ընդհատվեցին հեռացող վարչակազմի կողմից», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման բանալին «ճգնաժամի բուն պատճառների վերացումն է»։ Պուտինի խոսքով՝ նպատակը պետք է լինի տարածաշրջանում ապրող «բոլոր մարդկանց ու ազգերի օրինական շահերի հարգման վրա հիմնված երկարաժամկետ խաղաղությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով