Արտաքին 1 տարի առաջ - 21:11 20-01-2025

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում սպասվող մինուս 11 աստիճան ցրտի պատճառով Թրամփը և Դեյվիդ Վենսը երդում են տալիս ոչ թե Կոնգրեսի շենքի առջև, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ռոտոնդայում՝ կենտրոնական դահլիճում, որը մոտ հազար հոգու կարող է հյուրընկալել։

Երդմնակալության արարողությանը ներկա են ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, 43-րդ նախագահ Ջորջ Բուշը և նրա կինը՝ Լորան, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, Թրամփի հիմնական մրցակից Քամալա Հարիսը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային պատվիրակություններ և հազարավոր ամերիկացիներ։ Միջոցառումը ուղեկցվում է տոնական միջոցառումներով և համերգներով։ Հյուրերի շարքում են SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով